Տեղեկատվական հարթությունում մեր դիրքերը ողբերգական են․ 0 վստահություն ՊՆ հաղորդագրությունների և պաշտոնական տեղեկատվության նկատմամբ


17:27 , 28 հուլիս, 2021

Արձանագրենք՝ տեղեկատվական հարթությունում մեր դիրքերը ողբերգական են․ 0 վստահություն ՊՆ հաղորդագրությունների և պաշտոնական տեղեկատվության նկատմամբ։
Ավելին՝ այդ կորսված վստահությունը գոնե որևէ կերպ վերականգնելու փոխարեն իշխանությունները նորից խաղի մեջ են մտցրել ստի ու կեղծիքի խորհրդանիշ արծրունին։
Ադրբեջանական կողմն անկասկած այս իրավիճակը լավագույնս օգտագործելու է մեր դեմ։ Ապատեղեկատվության տարածումը, խուճապային տրամադրություններ և վախի մթնոլորտ ստեղծելն անգամներ ավելի հեշտ է դառնալու։