11:14 , 19 օգոստոս, 2013
168.am-ը գրում է.
Թուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Եգիպտոսի կառավարությունն օրեր առաջ Թուրքիային մեղադրեց իր ներքին գործերին միջամտելու մեջ՝ ընդգծելով, որ Թուրքիան չափն անցել է: Այդ հայտարարությունից հետո սպառնալից նոր հայտարարություն է ստացվել Եգիպտոսից: Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը Twitter-ում գրել է, որ ՄԱԿ-ում իրենց ներկայացուցիչները ստորագրելու են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող միջազգային փաստաթղթի տակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ