Լայնածավալ պատերազմ չի լինելու․ Մովսես Հակոբյան


11:47 , 28 հուլիս, 2021

News.am_-ը գրում է.

Այս ռազմական գործողությունները լայնածավալ պատերազմի չեն վերածվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, որն օրերս հայտարարել էր, թե Երասխից հետո լարվածության նոր օջախ ևս կլինի։

Հարցին՝  Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածի, որտեղ գիշերվանից սկսած ակտիվ փոխհրաձգություն է, մասի՞ն էիք ակնարկում, նա պատասխանեց. «Ոչ միայն»։