Թշնամին Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա


08:39 , 28 հուլիս, 2021
ՀՀ ՊՆ-ն գիշերվանից օպերատիվ հաղորդում է սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղի ունեցող ադրբեջանական սադրանքների, մարտերի մասին։
Թշնամին, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։