Մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ․ ՊՆ


08:39 , 28 հուլիս, 2021

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ծավալված մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 07։00-ի դրությամբ, շարունակվում են։ Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են:»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։