«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Դավիթ Բեկում չպայթած զինամթերք է ոչնչացրել


22:58 , 27 հուլիս, 2021

Armenpress.am-ը գրում է․

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները հուլիսի 27-ին Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում իրականացրել են հայտնաբերված և չպայթած զինամթերքի ոչնչացում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից:

Ըստ աղբյուրի՝ չպայթած զինամթերք հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։