Համեղ ուտեստ՝ պանրով լոլիկներ


12:00 , 19 օգոստոս, 2013

Անհրաժեշտ է՝

Պատրաստման եղանակը

Սունկը լվանալ, մաքրել, խաշել, ապա շերտերով կտրատել ու տապակել:

Լոլիկը կտրատել շերտերով, սոխը մանր կտրատել: Պանիրը խոշոր քերել, հացը մանր փշրել:

Թավան պատել կարագով, մի քանի շերտ լոլիկ տեղադրել, աղ ու պղպեղ անել: Այնուհետև տեղադրել սունկն ու սոխը:

Հավկիթները հարել կաթով ու յուղով, լցնել լոլիկների վրա, ցանել պանիր ու մանրացրած հացը:

Դնել կրակին մի քանի րոպեով: Մատուցել նույն թավայով: Բարի ախորժակ: