Նիցցան ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում


20:55 , 27 հուլիս, 2021
Ֆրանսիական Նիցցա քաղաքը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով քաղաքապետ Քրիստիան Էստրոզին:

«Նիցցան՝ մեր քաղաքը, որը մենք այնքան սիրում ենք, ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»,- հայտնել է քաղաքագլուխն իր թվիթերյան էջում:

Այս իրողությունն Էստրոզին անվանել է պատմական իրադարձություն, որը եզակի է քաղաքի համար:

Միավորված ազգերի մշակութային, կրթական և գիտական հարցերով կազմակերպության Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի նիստն ընթանում է առցանց ռեժիմով Չինաստանի Ֆուչժոու քաղաքում: