Որոնողական աշխատանքների արդյունքում Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել


17:29 , 27 հուլիս, 2021

Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 27-ը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն:

Առաջիկա ուղղությունների մասին ՆԳ նախարարության ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: