Կլոպպ. Եթե Մխիթարյանը լավ կազմում լիներ, երկու գնդակ կխփեր


10:27 , 19 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» գխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպն անդրադարձել է Բունդեսլիգայում Հենրիխ Մխիթարյանի մեկնարկին օգոստոսի 19-ին տեղի ունեցած Բորուսիա-Այնտրախտ հանդիպման ժամանակ:

Մխիթարյանը բաց է թողել երկու գոլային հնարավորություն` Շահինի փոխանցումից հետո կատարած հարվածի ու տուգանայինի կենտրոնից հարվածից հետո իրավիճակը փրկել էր Այնտրախտի դարպասապահը:

Հետխաղային մամլո ասուլիսի ժամանակ Կլոպպը հայտնել է, որ Մխիթարյանին խանգարում էր այն, որ նա վնասվածքից հետո դեռևս չի վերականգնել իր խաղային լավագույն վիճակը: «Եթե խաղը մեկ այլ օր անցներ, Մխիթարյանը երկու գնդակ կխփեր»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվելէր 2-1 հաշվով: