10:13 , 19 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Երեկ Հայ Առաքելական եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից Սբ. Աստվածածնի վերափոխման տոնը` խաղողօրհնեքը:
Տոնի հաջորդ օրը մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:
Այսօր Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային օր:
Հիշեցնենք, որ 2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային: