Ադրբեջանի պահվածքը հետևանքն է այս իշխանության քաղաքականության և նպատակ ունի շարունակական ճնշումների միջոցով իր համար հաջող փաստաթուղթ ստանալ․ Տիգրան Աբրահամյան


15:11 , 25 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է. 

Պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի այս պահվածքը հետևանքն է այս իշխանության իրականացրած քաղաքականության և 2020 թվականի պատերազմի արդյունքի և դրան հետևած գործընթացների։ Այս մասին  Tert.am–ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։

«Ադրբեջանը երկու նպատակ ունի․ առաջինը՝ Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոցով ստանալ իր համար ցանկալի արդյունք և այս ճանապարհին հասնելու համար նա ուժեղացնելու է ճնշումները ինչպես սահմանի տարբեր ուղղություններով, այնպես էլ  դիվանագիտական»,– ասաց նա և նշեց, որ այդ ճնշումները տեսանելի են նաև Ադրբեջանից հնչող հայտարարությունների տեսքով։

«Ադրբեջանի երկրորդ նպատակն է՝ Հայաստանի տարբեր ռազմավարական նշանակության օբյեկտների, ճանապարհների նկատմամբ ստանալ վերահսկողություն»,– ասաց նա և նշեց, որ դրա շնորհիվ Ադրբեջանը մշտապես կունենա գերիշխող դիրք։

«Ադրբեջանի  իշխանությունները հնարավորություն են տեսնում զարգացնելու իրենց հաջողությունը, ինչին նպաստում է ՀՀ իշխանության անկարողություն, իրավիճակին ոչ համարժեք գործելը»,– ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: