«Պատերազմից երբեք չեմ փախնի, իմ պատիվն ամեն ինչից թանկ է». նահատակված Նարեկ Մանուկյանի մասին պատմում է մայրը


23:55 , 24 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է․

Նարեկը պատերազմի ժամանակ ասում էր՝ ամեն  ինչի պատրաստ ենք հայրենիքի համար: Մերժել է ցանկացած առաջարկ, որը եղել է առաջնագծից փախնելու մասին:  Ասել է՝ երբեք չեմ անի այդպիսի բան, իմ պատիվն ամեն ինչից թանկ է: 44-օրյա Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված 19-ամյա զինծառայող Նարեկ Մանուկյանի մասին Tert.am-ին պատմել է հերոսի մայր Մարինա Հովասափյանը, ուսուցիչ Կարինե Աշոտովնան և Նարեկի դպրոցական տարիներից ծնողկոմիտեի նախագահ Լյուբա Միրզոյանը:

Նարեկը միակողմանի ծնողազուրկ էր, տան ավագ որդին, չորս տարի առաջ կորցրել էր հորը: Նա սովորել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում, որից հետո 2018 թվականին ավարտելով 12-ամյա կրթությունը՝ ուսումը շարունակել է Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում, ապա ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի դիզայնի բաժինը։ 

Հերոսը զբաղվել է անիմացիաներով և թարգմանություններ արել, ինչի համար նրան շնորհվել են մրցանակներ։ Մայրը պատմում է՝ տղան հրաշալի նկարում էր, գծագրում, նպատակ ուներ հոր գործը շարունակել. Հայրը հագուստի դիզայներ և մոդելավորող էր: Նարեկը նվագում և երգում էր, զբաղվում լողով, շատ էր սիրում կարդալ տարբեր լեզուներով։

Նարեկի դպրոցական տարիներից ծնողկոմիտեի նախագահ տիկին Լյուբան նշում է, որ Նարեկը յուրահատուկ է եղել դեռ առաջին դասարանից ու հայացքով անգամ հասուն տղա էր: «Հետ եմ նայում ու հիշում եմ, որ նրա աչքերը թախծոտ ու մտածկոտ էին: Նարեկի մասին անցյալով խոսել չի լինում: Նրանց դասարանում հիմնականում աղջիկներ էին, տղաները քիչ էին, իսկ Նարեկը նույն ժամանակ իր վրա պատասխանատվություն էր վերցրել պաշտպանել բոլոր աղջիկներին, իրենց դասարանի տղաներն էլ չարաճճի էին, իսկ Նարեկը չարաճճիի հետ չարաճճի էր, բայց նույն ժամանակ շատ հավաքված էր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ