Ձերբակալվել է Ստավրոպոլի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանի սպանության կասկածյալներից մեկը


23:31 , 24 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է․

ՌԴ-ում իրավապահ մարմինները ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի վարչության №4 քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալի սպանության կասկածանքով 28-ամյա տղամարդու են ձերբակալել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի շրջանային վարչությանը:

Հաղորդվում է, որ ձերբակալվածին առաջիկայում կտեղափոխեն ՌԴ ՔԿ: Նշվում է, որ ձերբակալվածը թանքվելիս է եղել լքված կառույցներում: Երկրորդ կասկածյալին որոնում են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել տեղի ոստիկանության բաժանմունքներից մեկի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանի սպանության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ