Հնդկաստանում հեղեղումները 138 մարդու կյանք են խլել


16:47 , 24 հուլիս, 2021

Armenpress.am-ը գրում է.

Հնդկաստանի կենտրոնական Մահարաշտրա նահանգում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 138-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հնդկաստանի օդերևութաբանական գրասենյակը Մահարաշտրայի վարչական կենտրոնում՝ Մումբայում հորդառատ անձրևների հետ կապված հայտարարել է տագնապի կարմիր աստիճան: Բնակիչները խնդիրներ ունեն էլեկտրամատակարարման և ջրամատակարարման հետ կապված: