Տղամարդիկ ավելի շատ են նպաստում կլիմայական խնդիրների առաջացմանը և լոբալ տաքացմանը․ նոր ուսումնասիրություն


22:45 , 24 հուլիս, 2021

Տղամարդիկ ավելի շատ են նպաստում գլոբալ տաքացմանն ու կլիմայական խնդիրներին։ Նման եզրակացության եկել են շվեդ գիտնականները։ 

Բանն այն է, որ տղամարդիկ ավելի հաճախ են գումար ծախսում այնպիսի ապրանքների ու ծառայությունների վրա, որոնք ջերմոցային գազերի արտանետումներ են առաջացնում։ 

Միայնակ շվեդ տղամարդիկ, համաձայն ուսումնասիրության, 2%-ով ավելի շատ գումար են ծախսում, քան շվեդ կանայք։ Սակայն այն ամենը, ինչ նրանք գնում են, որպես կանոն առավել բացասական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա։ Այսպես, տղամարդիկ 70%-ով ավելի շատ գումար են ծախսում, օրինակ, ավտոմեքենայի վառելիք գնելու վրա։ Տղամարդիկ նաև ավելի շատ միս են գնում, իսկ մսի արտադրությունը, ինչպես հայտնի է, ևս արտանետումների հիմնական աղբյուր է։ 

Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ տղամարդիկ ատ գումար են ծախսում ճանապարհորդությունների վրա, այդ թվում՝ ինքնաթիռների տոմսերի և ավտոմեքենաներով ճամփորդությունների։ 

«Ծախսերը բավականին կարծրատիպային են․ կանայք ավելի շատ գումար են ծախսում տան զարդարանքի, առողջության ու հագուստի վրա, իսկ տղամարդիկ՝ ավտոմեքենայի վառելիքի, դրսում սնվելու, ալկոհոլի և ծխախոտի», - նշում են ուսումնասիրության հեղինակները։ 

Ընդհանուր առմամբ տղամարդիկ գումար են ծախսում անյպիսի իրերի վրա, որոնք 16%-ով ավելի շատ ջերմոցային գազեր են արտանետում, քան կանանց գնումների դեպքում։ Հեղինակները վստահեցնում են, որ մարդիկ կարող են ածխաթթու գազի արտանետումների քանակը կրճատել 36-388%-ով՝ անցնելով բուսական սննդի ինքնաթիռներով և ավտոմեքենաներով առավել քիչ ճամփորդելով։