նիկոլն ու լևոնը դեռ 2008-ից էին պատրաստվում վրեժ լուծել Արցախից, երբ հայտարարում էին, որ մեր քաղաքը պետք է մաքրենք ղարաբաղցի տականքներից


16:37 , 23 հուլիս, 2021
Չնայած չեն ասել ու չեն էլ ասի, որովհետև Տավուշը որպես Հայաստան ա ընկալվում հասարակության մեջ, բայց, որ մեկը նիկոլին, դրա քավորին, քավորի ախպորը, էն ոստիկանապետին բանին նկատի ունենալով ասի՝ «տավուշցիք սաղ պաշտոններն իրանցով են արել, եկել լցվել են Երևան», միանգամից կթռնեք դեմքներին չէ՞, կասեք՝ էս ինչ ես ասում, էս ինչ պառակտում ես մտցնում։ Ու ստեղ հարց ա առաջանում. արա, բա ինչի՞ էիք տարիներով լռում, տեղ-տեղ էլ համաձայնվում, երբ էս նույնը վերագրում էին արցախցիներին (ղարաբաղցիներին)։
Երևանցի մի ծանոթ ունեի, ում տան դիմաց մի ավտոտնակ կար, որը տարիներով փակ էր։ Տարիներ առաջ մի արցախցի եկել, դա գնել էր, թե վարձակալել՝ չգիտեմ, բայց տեղը ավտոլվացման կետ էր բացել, որը մինչ օրս աշխատում ա։ Ու ծանոթիս արձագանքը դրան. «Ուշ եկան, շուտ տիրացան»...
Մտածում ես էլի. «Լավ, տարիներով էդ գարաժը քո դիմացն էր, է դու ֆայմեիր, վերցնեիր, մի բան սարքեիր»։ Չէ, չէր արել, անողին էլ անուն էր կպցնում, ինչ ա թե Արցախից էր։
էս ա մեր իրականությունը. մենք միջազգային հանրության համար աշխատեցիքն, Արցախը ներկայացրեցինք որպես առանձին պետություն, որպեսզի մեր դիրքերն ամուր լինեն միջազգային ամբիոններում, բայց աչքաթող արեցինք ներսի հասարակությանը ու դրսի ուժերն էլ մեր թիկունքում, մեր հասարակության անգրագետ ու լոդր զանգվածի ուղեղներում կաթացրեցին, որ արցախցին դա օտար երկրի օտար քաղաքացի ա, հայ չի, ու իրանք եկել են, որ քեզնից խլեն քո գործն ու քո փողը։ Իսկ ի՞նչ ա պետք մարդուն, ով մատը մատին չի տվել մի բան ստեղծելու համար, ինչպիսին օրինակ ծանոթս էր, ճիշտ ա՝ իր լոդրության արդարացում։ Ու նիկոլենք դա տվեցիր նրանց՝ ուղղակի և անուղղակի մեթոդներով։
Եվ իզուր չէր, որ դեռևս 2008-ի մարտի 1-ին նիկոլը պարզ հայտարարում էր. «Այսօր մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։ Նա դեռ 2008-ից ու դրանից առաջ էր պատրաստվում արցախցուց վրեժ լուծել, հենց նա ու նրա քաղաքական հայր լևոնն էին հասարակության մեջ արցախցիների հանդեպ ատելություն գեներացնողները։
2020-ին նրանք վերջապես լուծեց իրենց վրեժը արցախցուց՝ հանձնեցին նրանց հայրենիքը, դարձրեցին գաղթական ու անտուն։ Ստիպեցին, որ սեփական ձեռքերով վառի իր տունը, ստիպեցին, որ սեփական ձեռքերով փորի ու իր հետ տանի իր որդու գերեզմանը...
#նիկոլը_թուրքա
#նիկոլին_սատարողը_թուրքա