«Երեխաներս ուզում էին խաղալ «Դեպի ճամբար»–ում, բայց ես չեմ ուզում պապայի հնարավորություններով ինչ–որ բանի հասնեն»․ Գոռ Հակոբյանը կխաղա «Դեպի ճամբար»–ում և արտաքին փոփոխություն կանի


01:46 , 23 հուլիս, 2021


Tert.am Լife-ը գրում է.

Դերասան Գոռ Հակոբյանն այս եթերաշրջանում կմիանա «Դեպի ճամբար» նախագծի թիմին։ Գոռը նոր աշխատանքի մասին առաջին մանրամասները վստահել է Tert.am Life–ին և պատմել, որ մարմնավորելու է ջոկատավարի, որը նոր է ազատ արձակվել կալանավայրից։

«Կերպարս հայտնվել է ճամբարում որպես ջոկատավար, քանի որ այլ աշխատանք գտնել չի կարողացել։  Կիսաքյառթու, կիսագողական կերպար է։ Մտածում եմ արտաքին փոփոխություն անել այս դերը խաղալու համար»,– ասաց Գոռը։

Դերասանը պատմեց, որ ԱՄՆ–ից վերադառնալուց հետո առաջարկը ստացել է Գրիգոր Դանիելյանից, սիրով ընդունել է, հատկապես, որ իր հաջորդ նախագիծը սկսվելու է փետրվարին։

««Հարս չկա»–ն ավարտվեց, Արմեն Պետրոսյանի հետ մեր հաջորդ նախագիծը լինելու է փետրվարին, այնպես որ, սիրով ընդունեցի առաջարկը։ «Դեպի ճամբար»–ն իրոք շատ հաջողված նախագիծ է։ Այդ մասին են վկայում նաև թվերը։ «Արմենիա TV»–ի գարնանային եթերաշրջանում 3 սիթքոմ է եղել՝«Հարս չկա»–ն, «Դեպի ճամբար»–ը և «Ֆեյք պապա»–ն։ «Դեպի ճամբար»–ն ունեցել է ավելի բարձր վարկանիշ, քան մյուս երկուսը»,– ասաց նա։

Գոռը նշեց, որ շատ է սիրում «Դեպի ճամբար» նախագիծը, թիմում նորեկ չէ, քանի որ  սաունդթրեքի և երաժշտական ձևավորման հեղինակն ինքն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: