Կցանկանայի խաղալ Ռամոսի հետ. Ալաբա


01:24 , 22 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է մադրիդյան թիմի նախկին ավագ Սերխիո Ռամոսի մասին:

«Ռամոսը այստեղ խաղացել է ավելի քան տասը տարի: Նա իսկական առաջատար է: Իհարկե, ես կցանկանայի խաղալ Ռամոսի հետ»,-ասել է Ալաբան:

Հիշեցնենք, որ Ռամոսը հեռացավ մադրիդյան ակումբից և պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ: