Գերմանիայում հեղեղումների ապահովագրված վնասի չափը հասնում է 5 մլրդ եվրոյի


21:15 , 21 հուլիս, 2021

Armenpress.am-ը գրում է.

Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա և Ռայնլանդ Պֆալց երկրամասերում հեղեղումների հետևանքով ապահովագրված վնասի չափը 4-5 մլրդ եվրո է կազմում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է գերմանական ապահովագրական GDV ասոցիացիան:

Նշվում է, որ վնասը շատ ավելի մեծ է, քան 2002 թվականի օգոստոսի  հեղեղումների ժամանակ, երբ վնասը գնահատվել էր 4.65 մլրդ եվրո:

«Բերնդ» ցիկլոնի հետևանքով Գերմանիայի արևմտյան հատվածներում չդադարող անձրևները հանգեցրել էին հեղեղումների, որի պատճառով զոհվել էր 160 մարդ, զգալի վնասներ էին կրել ենթակառուցվածքները: