Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան, տեսակցությունները արգելված են. պաշտպան


18:11 , 21 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է.

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին «Արմավիր» ՔԿ-ից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Նրան երեկ են տեղափոխել ԱԱԾ մեկուսարան, մտերիմների, հարազատների մուտքը արգելված է»,- ասաց Ալեքսանյանը:

Նա նշեց, որ Առուշ Առուշանյանի փաստաբանները բողոքարկել են որոշումը, բայց Վերաքննիչ դատարանը դեռևս չի ընդունել վարույթ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: