Միլիարդատեր Իլոն Մասկն ապրում է կոնտեյներ-տնակում․ ի՞նչն է նրան այնտեղ պահում


20:30 , 21 հուլիս, 2021

Ըստ Forbes-ի տվյալների՝ Tesla-ի ղեկավարի կարողությունը կազմում է 233 մլրդ դոլար։ Իլոն Մասկը կարող է իրեն թույլ տալ ապրել շքեղագույն պենտհաուսում, յուրաքանչյուր ծովի ափին, սակայն պարզվում է, որ միլիարդատերն ապրում է կոնտեյների նմանվող կառույցում։ 

Այդ կառույցն ավելի էժան է, քան Tesla մակնիշի շատ ավտոմեքենաներ։ Բնակարանն ունի հյուրասենյակ, խոհանոց, ննջասենյակ և լոգասենյակ։ Էքսցենտրիկ բիզնեսմենի բնակարանը չի գտնվում Նյու Յորքում, Լաս Վեգասում կամ Մայամիում, այլ Տեխասի Բոկա-Չիկա գյուղում՝ SpaceX կոսմոդրոմի մերձակայքում։ Իլոնը նաև առանձնատուն ունի, սակայն այնտեղ հազվադեպ է գնում, քանի որ նախընտրում է իր փոքրիկ տնակը։

Ըստ NZME-ի գնահատականների՝ Մասկի գլխավոր անշարժ գույքն արժե ոչ ավելի, քան 50 հազար դոլար։ Տունն ունի 35 քմ մակերես, որտեղ տեղավորվում են միայն ամենաանհրաժեշտ իրերը։ 

Տանը տղամարդը միայնակ է բնակվում։ Թե որտեղ են ապրում նրա կինը՝ Գրայմսն ու որդին, անհայտ է։ Իր 9-սենյականոց առանձնատունը ասկն օգտագործում է աշխարհի ամենահարուստ մարդկանց հետ հանդիպումների համար։ 

Գործարարին առավելապես հետաքրքրում են ավտոմեքենաները։ Նրա ավտոտնակում մի քանի տասնյակ թանկարժեք մեքենա կա կայանված, այդ թվում՝ Jaguar E-Type, McLaren F1, Lotus Esprit: