«Իրավունք». Սկանդալ է հասունանում. Նախարարի որոշ տեղակալներ մտադիր են Քերոբյանի վերանշանակման դեպքում` ինքնակամ հրաժարական տալ


09:22 , 21 հուլիս, 2021
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ իշխանական վերին օղակներում հիացած են Մենյուի Վահանով` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանով, պարզվում է` նախարարությունում սկանդալ է հասունանում: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` նախարարի որոշ տեղակալներ մտադիր են Քերոբյանի վերանշանակման դեպքում` ինքնակամ հրաժարական տալ: Պատճառը ոչ միայն Քերոբյանի հետ համատեղ աշխատելու անհնարինությունն է, այլ այն, որ վերջինս չի տիրապետում ոչ իրավիճակին, եւ ոչ էլ իր գործառույթներին: Ըստ մեր աղբյուրի` Հայկական «Մենյու» ընկերության հիմնադիր Քերոբյանը, իր հին աշխատանքի «հովերով» տարված, նախարարությունը դարձրել է «ճ» կլասի ընկերություն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։