Երասխի վարչական ղեկավարը վիրավորվել է հակառակորդի կրակոցից․ Shamshyan.com


01:25 , 20 հուլիս, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ  առաջ Արարատ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռուդիկ Օղիկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ուսի մասում վնասվածք է ստացել Երասխի դիրքերում՝ հակառակորդի դիրքերից արձակած կրակոցից: Այս պահին նրան տեղափոխում են Երևան, Աստղիկ բժշկական կենտրոն։