Թուրքիան կարող է փակել իր սահմաններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար կորոնավիրուսի նոր «Դելտա շտամի» պատճառով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նաև հավելել է, որ 2021-ին Թուրքիայի հանգստավայրերը ծրագրում են ընդունել 25 մլն զբոսաշրջիկ և ստանալ 20մլրդ դոլար։
«Սակայն իմ ցանկությունն է հյուրընկալել 30մլն զբոսաշրջիկ և ստանալ 23 մլրդ դոլար»,- եզրափակել է թուրք նախարարը։