Այսքան կորուստներից ու զրկանքներից հետո հայ ժողովրդի մի մասը շարունակում է մնալ այս բովանդակազուրկ և հակազգային իշխանության «անդավաճան» հենարանը


17:14 , 19 հուլիս, 2021

Այսօր հայ ժողովրդի մտածող ու գործող հատվածն ընկճված է ոչ այնքան պատերազմում կրած պարտության կամ հակառակորդ երկրի կողմից իրականացվող հոգեբանական տարատեսակ ճնշումների գործադրման պատճառով, որքան իր մի մասը ներկայացնող այն հատվածի հանդուրժողականության ու <<նվիրվածության>>, որ այսքան կորուստներից ու զրկանքներից հետո շարունակում է մնալ այս բովանդակազուրկ և հակազգային իշխանության <<անդավաճան>> հենարանը... Ողբերգությունը կայանում է նրանում, որ այդ հատվածում ներառված են ոչ միայն օրվա հացի գերի անմեղսունակներն ու ստեղծված պահից օգտվող <<ճարպիկները>>, այլև նրանք, ովքեր կորցնելով ամենաթանկը՝ իրենց հարազատի կյանքն ու սեփական օջախը, կուրորեն մնում են այն մոլորության կրողը, որն անհուսորեն տանում է դեպի անորոշության անդունդ...