Պակիստանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. 27 մարդ մահացել է


10:18 , 19 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է.

Պակիստանի հյուսիսարևելյան Փենջաբ նահանգում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 27 մարդ մահացել է, ավելի քան 30-ը` վիրավորվել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալութունը, ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարի կցասայլին:

Աղբյուրի տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել  Դերա Ղազի Խան քաղաքում, երբ արագությունը գերազանցած ավտոբուսը մխրճվել է կցասայլի մեջ, որը կայանված էր ճանապարհի շրջանցիկ հատվածում: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: