Այո՛, «երկու Զանգեզուրները» վաղ թե ուշ միանալու են, խնդիրն այն է, թե ո՞ւմ գերիշխանության ներքո՝ հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական


11:56 , 18 հուլիս, 2021

Որքան էլ պարադոքսալ թվա, բայց Բաքվի բռնապետի «Արևելյան Զանգեզուրը» այդքան էլ սարսափելի չէ, որքան, որ կարող է թվալ առաջին հայացքից։
Խնդիրն այն է, որ նա, ըստ էության, վիճակ է նետել մեզ․ այո՛, «երկու Զանգեզուրները» վաղ թե ուշ միանալու են, խնդիրն այն է, թե ո՞ւմ գերիշխանության ներքո՝ հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական։
Եվ այսպես, վիճակը նետված է, պատկերավոր ասած՝ ժամացույցը միացված, և «Զանգեզուրներին» տիրանալու է այս երկուսից այն ազգը, որն ավելի տոկուն է, ավելի մարտունակ, ավելի խելացի և նպատակաուղղված։
Ընդ որում, մենք, եթե կուզեք, ունենք առավելություն՝ նահանջելով «փրկվելու» համար նույնիսկ չնչին աշխարհագրական խորության բացակայությունը, ուստի կա՛մ մեզ մորթելու են «Արևմտյան Զանգեզուրում», կա՛մ մենք կրկին ազատագրելու ենք «Արևելյան Զանգեզուրը»։