Ադրբեջանցի զինծառայողներին տեղափոխող «Ուրալը» շրջվել է. տուժածներ կան


19:46 , 17 հուլիս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի զինծառայողները տուժել են Գյոյգյոլի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» բեռնատարը շրջվել է Աշիգլի գյուղի տարածքում։

Վթարի հետևանքով 15 զինծառայողներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանցից 12-ը թեթև վնասվածքներ են ստացել, և նրանց օգնություն է ցուցաբերվել հենց տեղում, իսկ մյուս երեքի վիճակը միջին ծանրության է, նրանք տեղափոխվել են հոսպիտալ։