Բեյլը չի մնա Տոտենհեմում


15:42 , 17 հուլիս, 2021

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Նունո Էսպիրիտո Սանտոն հայտնել է, որ հարձակվող Գարեթ Բեյլը հաջորդ մրցաշրջանում չի լինի թիմում: Խաղացողը կվերադառնա Մադրիդի «Ռեալ»:

«Բեյլը չի լինի մեր թիմում հաջորդ մրցաշրջանում», – մարզչի խոսքերն է  մեջբերում BBC-ն:

Անցած մրցաշրջանում 31-ամյա Բեյլը վարձավճարով հանդես էր գալիս «Տոտենհեմում»: Պրեմիեր լիգայի 20 խաղում նա դարձել է 11 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: