Փակում են թատերական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը


18:21 , 16 հուլիս, 2021
Նոր իմացա, որ փակում են թատերական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը։
Ենթադրում եմ, թե որքան մեծ ջանքեր են գործադրվել 2004թ․֊ին այն բացելու համար։
Ստացվում է, որ գորիսեցիներս արժանի չեղանք կամ ի զորու չեղանք նման կրթական հաստատություն պահելու համար։
Եվ այստեղ ես հիշում եմ Բիսմարկի հայտնի խոսքերը․
Եթե տնտեսեք դպրոցների վրա, բանտեր կկառուցեք: Եթե տնտեսեք ազգային բանակի վրա, գերեզմաններ կփորեք:
Սա Գորիսի ինտելեկտուալ խավի նահանջն է ու առկա մղձավանջի ցուցիչը։