Ռոնալդուն կողմնորոշվել է իր ապագայի հարցում


19:30 , 16 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է ավարտին հասցնել պորտուգլական ակումբի հետ գործող պայմանագիրը: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացի հարձակվողը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ:

Ռոնալդուն «Յուվենտուսի» ղեկավարությանը հայտնել է պայմանագիրն ավարտին հասցնելու իր որոշման մասին. այն նախատեսված է մինչև 202 թվականի հունիսի 30-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը մտադիր է հանդիպւմ ունենալ «Յուվենտուսի» սպորտային նոր տնօրենի Ֆեդերիկո Կերուբինիի հետ , որպեսզի հստակեցնի Ռոնալդուի հետ կապված իրավիճակը: