Չես կարող խաղաղ ապրել մարդկանց հետ, որոնք ամեն օր խոսում են քեզ ոչնչացնելու մասին, չես կարող խաղաղության քարոզել, երբ թշնամի երկրի ղեկավարը ասում է՝ Զանգեզուրը, Սևանը, Երևանը իր հողերն են. Գրիգորյան


18:05 , 16 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է.

Ես ձեզ վստահեցնում եմ, ովքեր քվեարկությամբ իրենց վստահությունը տվել են գործող իշխանությանը, չեն հանդուժելու հերթական զիջումը։ Այս մասին այսօր «Հետընտրական Հայաստանի իրավական և քաղաքական խնդիրները» խորագիրը կրող քննարկմանն ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Հետևաբար անմիտ է այն ենթադրությունը, որ կարելի է բոլոր համայնքապետրին ձերբակալել կալանավորել և մարդիկ նստելու են տանը և չեն ընդդիմանալու»,–ասաց նա և նկատեց, որ Սյունիքը եռադրոշ է դարձել, երբ գնում ես տեսնում ես Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբջանի դրոշ։

Աննա Գրիգորյանը նշեց, որ որքան էլ Ադրբեջանը ասի, միևնույնն է, Արցախի հարցը կարգավորված չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: