Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց երկու ամսով


15:40 , 16 հուլիս, 2021

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշում է կայացրել կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։

Առուշանյանի փաստաբանը հայտարարել է, որ Գորիսի համայնքապետը կալանավորվել է երկու ամսով։

Նա ասել է, որ բողոքարկելու են որոշումը Վերաքննիչ դատարանում։