Սպորտքարեր, ռետրո և դասական մեքենաներ. մեքենաշինական հսկաներն ամենամյա արագության փառատոնին ներկայացրել են իրենց նորույթները (Photo, Video)


13:45 , 16 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է.

Անգլիական Գուդվուդ պատմական վայրում ամեն տարի հուլիսին անցկացվող արագության փառատոնն այցելուների է գրավում տարբեր շրջաններից և ոչ միայն արագության սիրահարների: Այս մասին գրում է Motor.ru-ն` ներկայացնելով այս տարվա մասնակիցներին, որոնց թվում են ամենատարբեր ընկերությունների նորույթներ:

Այս տարի BMW-ն փառատոնին ներկայանում է 2 սերիայի կուպեով, Lotus-ը`Emira սպորտքարով, իսկ Ford-ը ցուցադրել է M‑Sport Ford Puma Rally1 նախատիպը` 1,6  EcoBoost տուրբոշարժիչով և 100 կ/վատտ հզորությամբ էլեկտրաշարժիչով:

Փառատոնից դուրս չեն մնացել նաև էլեկտրամեքենաները. Polestar-ը մրցասպարեզ է հանել «2» ֆասթբեքի «հզորացված» տաբերակը: Էլեկտրամեքենաների համար նույնիսկ առանձին ցուցադրություն է կազմակերպվել` Electric Avenue անվան ներքո:

BMW 2 Series Coupe




Lotus Emira

M‑Sport Ford Puma Rally1

Polestar 2

Aston Martin Valkyrie

Lamborghini Huracan STO

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: