Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. ինչո՞ւ են Ալինա Մարտիրոսյանն ու նրա ամուսինը ահազանգել փրկարարներին


12:13 , 16 հուլիս, 2021

Մի քնաի ժամ է, ինչ համացանցում շրջանառվում է տեղեկություն իբրևէ թե դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու նրա ամուսինը ահազանգել են փրկարարներին: Իրականում, ամեն բան այլ կերպ է եղել: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 05։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության եւ Աշտարակի բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ 10-ից ավելի քաղաքացիներ Քարե լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս են եղել, երբ նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար անհրաժեշտ է բժիշկների եւ փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաևԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական խումբը։

Ժամը 08։20-ի սահմաններում այդ քաղաքացիները, ովքեր արշավականներ են եղել, հայտնվել են փրկարարների տեսադաշտում, որից հետո փրկարարները մոտեցել են նրանց եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ու այս պահին էլ խմբի բոլոր անդամներին ուղեկցում են անվտանգ վայր։
Խմբի մեջ են եղել նաև դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու նրա ամուսինը՝ նկարիչ Կարեն Արայանը։