Ամեն անգամ, երբ նիկոլն ու իր երիտթուրքերը կասեն, որ իրենք հուսահատ կռիվ են մղել հողերը տալու դեմ, նրանց դեմքին ճպցրեք Նաիրիի այս պատմածը (Video)


10:28 , 16 հուլիս, 2021
Երեկ երեկոյան շատերդ կարդացիք ու լսեցիք Nairi Hokhikyanի բացահայտումը Արցախի հանձնման թեմայով։
Նաիրին սա ինձ պատմել էր մի 3 շաբաթ առաջ, բայց չէի կարող բարձրաձայնել այս մասին, և ուրախ եմ, որ երեկ որոշեց այնուամենայնիվ խոսել դրա մասին։
Երբ օրեր առաջ գրել էի, որ ամեն անգամ դառը քմծիծաղ եմ տալիս, երբ նիկոլը խոսում ա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելուց, սա ի նկատի ունեի և ոչ միայն։
Իրականում Նաիրին նոր բան չասեց, ուղղակի իր անունից դա ավելի փաստարկված ներկայացրեց։ Ադեկվատ մտածող մարդիկ միշտ էլ հասկացել են, որ նիկոլն ու իր երիտթուրքերը եկել են միմիայն Արցախը հանձնելու համար։ Դեռևս 2018-ից, երբ դրա պաշտոնյաների մոտ Արցախի անում էիր տալիս, այնպես էին խրտնում, ասես դիվահարի վրա օրհնված ջուր լցնեին։ Ադեկվատ մարդիկ գիտեին, որ նիկոլին բերել են դրսի ուժերը ու Սերժ Սարգսյանը կամ պետք ա տար Արցախը, կամ՝ իշխանությունը։ Ինքը ընտրել էր երկրորդը։
Իսկ նիկոլը դա եզակի էկզեմպլյար էր, եզակի գտածո դրսի ուժերի համար. մեկ «մարդու» մեջ միախառնված էր անհայրենիքությունը, անբարոյականությունը, պղծությունն ու հայատյացությունը։ Մի ստորագրությամբ կտար Արցախը, մի հրամանով էլ հազարավոր տղերքի կանխամտածված մահվան կուղարկեր, օֆ էլ չէր քաշի։ Էլ թուրքին ի՞նչ էր պետք, մենակ առաջ գալ։
Դուք հասկանո՞ւմ եք, որ նիկոլը երբեք էլ չի թաքցրել, որ եկել է Արցախը տալու, ու անգամ, եթե ժողովուրդը դեմ լիներ, «մի քանի հազար զոհից հետո խելոք կհանձնեին»։ Նա խոսել է Նաիրիի, Լապշինի, թիկնապահների ու մնացած նախարարների մոտ, որոնցից յուրաքանչյուրը ամեն պահի կարող էին սա պատմել բոլորին։ Նախարարները չարեցին, Նաիրին արեց ու կարծում եմ նիկոլը հիմա շատ չի էլ նեղվի։ Երևի կմտածի. «է յանիմ ինչ, ես 2018-ից էլ պատրաստվում էի ծախել Արցախը, էդ դուք էիք, որ կույրի պես հավատում էիք ինձ»։
Իմ ֆռենդների մեջ վստահաբար կան զոհվածների հարազատներ, ովքեր նիկոլ են սատարում, նիկոլի «սգավորներին» են սատարում ու պահ ա գալիս, որ նիկոլին սատարելով տարված՝ մոռանում են անգամ իրենց զոհված զավակի մասին։ Կոչս նրանց. նորից լսեք Նաիրիի պատմածը, ներկայացրած փաստերը։ Նաիրին պարկեշտ տղա է, նա չի ստում։ Լսեք մի քանի անգամ։ Ու եթե դրանից հետո անգամ դուք շարունակեք սատարել մարդու, ով ձեր էրեխուն գիտակցված ուղարկել ա մահվան, որպեսզի հայ ժողովրդին ստիպի համակերպվել «Արցախը պատերազմով զիջելու հետ», ուրեմն կներեք, բայց դուք երբեք էլ չեք սիրել ոչ ձեր որդուն, ոչ էլ ձեր հայրենիքը։ Որովհետև չի կարող մարդ էսքան բան իր աչքով կարդա ու լսի, զավակ կորցնի այս բեմադրված պատերազմում, ու շարունակի պաշտել իր որդու մարդասպանին։
Ամեն անգամ, երբ նիկոլն ու իր երիտթուրքերը կասեն, որ իրենք հուսահատ կռիվ են մղել հողերը տալու դեմ, նրանց դեմքին ճպցրեք Նաիրիի պատմածը։ Ամեն անգամ, երբ նրանք կխոսեն պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելուց, նրանց դեմը դրեք Նաիրիի պատմածը։
#Նիկոլը_թուրքա
#Նիկոլ_սատարողը_թուրքա