Բեյոնսեն և Ռիհաննան տղամարդկանց հագուստը նոր տենդենց են դարձրել


00:45 , 18 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Բեյոնսեն և Ռիհաննան որոշել են, որ միայն կանանց հագուստը բավարար չէ, և իրենց զգեստապահարանները լրացրել են Givenchy նորաձևության տան տղամարդկանց հավաքածուից հագուստներով:

Երկու երգչուհիներն էլ շարունակում են հանրությանը զարմացնել իրենց հանդերձանքով: Ճիշտ է, այս անգամ նրանք ողջամտության սահմանները չեն անցել: Ռիհաննան և Բեյոնսեն փորձել են Givenchy-ի «գարուն-ամառ 2014» տղամարդկանց հավաքածուից որոշ հագուստներ: Բեյոնսեն նախապատվությունը տվել է գծավոր վերնաշապիկին, իսկ Ռիհաննան փրինթ արած վերնաշապիկ և տաբատ է ընտրել: 

Հավանաբար հաջորդ տարի կանայք զանգվածաբար տղամարդկանց հագուստ կկրեն: Ճիշտ է, Լոնդոնում կայացած տղամարդկանց նորաձևության շաբաթի ֆոնին դա բոլորովին էլ զարմանալի չէ: Դիզայներները տղամարդկանց հագուստները ստեղծելիս ավելի ու ավելի շատ են երևակայությունն օգտագործում: Միգուցե ծաղիկներով գիշերանոցները, ծալքերով կիսատաբատները և վառ գույնի տաբատները դուր չեն եկել տղամարդկանց, սակայն կանայք դրանցով հիացած են: Հնարավոր է, որ մի քանի տասնամյակներ հետո նորաձևության մեջ սեռային տարբերություն ընդհանրապես չլինի: