Ավելի թանկ Հայաստան. Գնաճը Հայաստանում՝ ամենաբարձրը ԱՊՀ տարածքում


23:24 , 17 օգոստոս, 2013

2013թ. հուլիսին գնաճը Հայաստանում 2012թ. հուլիսի համեմատ կազմել է 8,5 տոկոս, ինչը ամենաբարձրն է ԱՊՀ (նաև նախկին ԽՍՀՄ) երկրների շարքում: Եվրոպական երկրներում Հայաստանից բարձր ցուցանիշ արձանագրվել է միայն Թուրքիայում (8,9 տոկոս) և Սերբիայում (8,6 տոկոս): 
Վրաստանում արձանագրվել է 0,2 տոկոս գնանկում:
Սպառման գների աճը կազմել է 8,6 տոկոս, պարենային ապրանքներինը` 10,3 տոկոս:
Բանջարեղերի գնաճը նշված ժամանակահատվածում կազմել է 34,9 տոկոս, մրգինը` 27,9 տոկոս:
Հացամթերքը թանկացել է 9,2 տոկոս: