Թուրքիայի նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Ստամբուլի համալսարանի ենթակայությամբ ստեղծվելու է «Ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած հանցանքների միջազգային ինստիտուտ»


16:45 , 15 հուլիս, 2021
Էրդողանը որոշել է ժխտել Ցեղասպանությունը նաև գիտական հենքի վրա։
Թուրքիայի նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Ստամբուլի համալսարանի ենթակայությամբ ստեղծվելու է «Ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած հանցանքների միջազգային ինստիտուտ»։
Նախկինում, Թուրքիայում պետական մակարդակով ստեղծվել էր հատուկ հաստատություն, որը զբաղվում էր հայերի, հույների և ասորիների դեմ, Օսմանյան կայսրության գործած Ցեղասպանության ժխտման քաղաքականությամբ։
Վստահ կարող ենք ասել, որ այս նոր հրամանագրով, փորձելու են պատմագիտական հենքեր ստեղծելով, ամրապնդել 1915թ. Հայոց Ցեղասպանության՝ թուրքական ժխտողական քաղաքականության գործող մեխանիզմները։