Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Երևանում սպասվում է +40․․․+42 աստիճան


17:07 , 15 հուլիս, 2021

Սահարա անապատից  արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված  հուլիսի  16-20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով:

 Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 19-20-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում,  Սյունիքի հովտային շրջաններում  և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42: