Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Հայաստան


15:41 , 15 հուլիս, 2021
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Հայաստան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցի կազմակերպչական աշխատանքների մասին, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի հուլիսի 16-17-ը: