Բորուսիա-Այնտրախտ հանդիպումը կցուցադրի Արմենիան


23:22 , 17 օգոստոս, 2013

Armsport.am-ը գրում է.

Armsport.am-ին հայտնի դարձավ, որ օգոստոսի 18-ին կայանալիք Գերմանիայի առաջնության 2-րդ տուրի՝ «Բորուսիա» Դ. - «Այնտրախտ» Բ. հանդիպումը Հայաստանում հեռարձակելու է «Արմենիա» հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում Գերմանիայի առաջնությունը հեռարձկում է «Լայմը», սակայն վաղվա մրցավեճը կցուցադրի «Արմենիա» հեռուստաընկերությունը:

Սպասվում է, որ «Բորուսիայի» կազմում վաղը իր նորամուտը կնշի Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, ով մինչ այս մասնակցել է միայն ստուգողական հանդիպումների:

«Բորուսիայի» մասնակցությամբ հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով 19:30-ին:

Ավելացրեք, որ խաղը կվարի Գեորգի Մաթեւոսյանը: