«Բոլոր աղջիկները նրա համար հաճախորդներ են». Մասնագիտությունն ազդում է զուգընկերոջ ընտրության հարցում


11:10 , 18 օգոստոս, 2013

«Բոլոր աղջիկները նրա համար հաճախորդներ են». Մասնագիտությունն ազդում է զույգընկերոջ ընտրության հարցում

Aravot.am-ը գրում է.

Զուգընկերոջ ընտրության հարցում մեծ դեր են խաղում ստերիոտիպերը, անհատական առանձնահատկությունները և այլն: Վերջիններս բաժանվում է են երկու խմբի՝ կենսաբանականի և սոցիալականի, որոնք իրենց մեջ ներառում են նյարդային համակարգի առանձնահատկությունները, արտաքին ֆիզիկական նշանները` մարմնի կառուցվածք, ձայնային առանձնահատկություններ և սոցիալական բնութագրերը: Ինչպես անձի սոցիալական դիրքը, այնպես էլ մասնագիտությունը, ազդում են զուգընկերոջ ընտրության հարցում: Բանն այն է, որ  մեր ընտրած մասնագիտությունը խոսում է մեր բնավորության մասին: «Էկոնոմիկայի և ֆինանսների հետ առնչվող մարդիկ պատասխանատու անձնավորություններ են: Նրանց բնորոշ է կյանքի պլանավորումը, կարգավորումը, հաշվարկներով ապրելը: Նրանց կյանքում, սակայն, պակասում է ռոմանտիկան »,-գրում է hogeban.info-ն: Տարածված կարծիք կա, որ մասնագիտությունը կարող է խանգարել անձնական կյանքը դասավորելու հարցում: Օրինակ՝ լրագրողի, հրշեջի և բժիշկի մասնագիտությունները  վտանգավոր են, ռիսկային, ինչո՞ւ չէ նաև «անժամկետ ». հնարավոր  են անսպասելի իրադարձություններ, դեպքեր ու պատահարներ, որոնց պետք է անմիջապես արձագանքել. արդյունքում տուժում է անձնական կյանքը: «Մի քանի անգամ փորձել եմ  ամուսնության հարցում քայլեր ձեռնարկել, որովհետև մամաս բողոքում ա, թոռնիկ ա ուզում (ժպտում է –հեղ), չի ստացվել»,-ասում է 27-ամյա Վարդանը: Մասնագիտությամբ ծրագրավորող է: Խոստովանում է՝ շուտ է  հիասթափվում  այն աղջիկներից, ովքեր չունեն համակարգչային տարրական գիտելիքներ: Նշում է  հարաբերություննրի խզման պատճառներից մեկն էլ դա է . «Նյարդայնանում եմ, երբ  աղջիկները չգիտեն, թե մոդեմի վրայի  որ լույսը պիտի վառվի: Կամ որ հարցնում են  odno.-ում գրանցվել եմ, ուրեմն համարս բոլորը կտեսնե՞ն:  Չեմ ասում, որ  մասնագիտական չգիտեմ, ինչեր պետք է պարտադիր իմանա, բայց քանի որ ես օրվա մեծ մասը  անցկացնում եմ համակագրչի դիմաց, կարծում եմ՝ գոնե անհրաժեշտ բաներին պիտի տիրապետի, որպեսզի հասկանանք իրար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ