Վաղը Բերդ քաղաքում կմեկնարկի Մեղրի և հատապտուղների փառատոնը


23:04 , 17 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Վաղը Տավուշի մարզի Բերդ քաղաքում կմեկնարկի Մեղրի և հատապտուղների երկրորդ փառատոնը։ Փառատոնի կազմակերպիչը «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամն է, որը ստեղծվել է 2012թ.: Փառատոնի մեկնարկը ևս տրվել էր անցյալ տարի:

 Կազմակերպիչների փոխանցմամբ՝ հիմնադրամի, ինչպես նաև փառատոնի ստեղծման նպատակը տարածաշրջանի հոգևոր-մշակութային, տուրիզմի և տուրիստական ենթակառուցվածքների զարգացումն է, տեղական արտադրության խթանումը:

 Փառատոնին կմասնակցեն մեղվապահներ և այգեգործներ հանրապետության տարբեր մարզերից՝ ներկայացնելով մեղրի և հատապտուղների՝ հայաստանյան ողջ «ներկապնակը»: Նախատեսվում է նաև մեղրից և հատապտուղներից պատրաստվող կերակրատեսակների և ըմպելիքների, ինչպես նաև գորգագործության, գոբելենագործության, փայտամշակման և տարածաշրջանին բնորոշ այլ արհեստների ներկայացում։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ