22:58 , 17 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Պատահում է, որ որոշ ժամանակ անց զուգընկերներից մեկը հասկանում է, որ իրենց հարաբերություններն այնպիսին չեն, ինչպիսին ցանկալի կլիներ, որ լինեին: Ահա և, անհաջող հարաբերությունների մի քանի նախանշաններ:
1. Երբ չեք ցանկանում տվյալ մարդուն գրկել կամ համբուրել, ինչպես նաև հանդիպել նրա հետ:
2. Ձեր սեռական հարաբերությունները ձեզ այնքան էլ չեն բավարարում և ուղղակի պարտականություն են թվում:
3. Ընկերական շրջապատում ձեր զուգընկերն ընդհանուր լեզու չի գտնում ձեր ընկերների հետ, և ձեր համատեղ զբոսանքները հաճախ վեճերով են ավարտվում:
4. Երբեմն նա մոռանում է ձեզ հետ հանդիպելու մասին, եթե ֆուտբոլ է նայում կամ ընկերների հետ գարեջուր է խմում:
5. Ամենօրյա հանդիպումները վեճերով են ավարտվում՝ առանց կոնկրետ պատճառի: Դա ձեզ համար միակ միջոցն է այդ մարդու նկատմամբ որևէ հույզ, թեկուզ՝ բացասական, զգալու:
6. Առանց պատճառի խանդը, որը սկզբում դուք համարում էիք մեծ սիրո նշան:
7. Եթե դուք հաճախ եք մտածում այն մասին, թե արդյոք այդ մարդու հետ ձեր հարաբերություններն ապագա ունեն, դա նշանակում է, որ այդ հարաբերությունները պետք է ընդհանրապես չլինեն: