22:51 , 17 օգոստոս, 2013
Emedia.am-ը գրում է.
Նորվեգիայում անցկացվող ՖԻԴԵ Շախմատի Աշխարհի Գավաթի մրցաշարի երրորդ փուլի առաջին հանդիպումը անհաջողությամբ ավարտվեց Լևոն Արոնյանի համար։
Երրորդ փուլին Լևոն Արոնյանի մրցակիցն էր Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Տոմաշևսկին, ով սևերով հաղթանակ տարավ մրցաշարին առաջին համարի տակ ընդգրկված Լևոն Արոնյանի նկատմամբ։
Հանդիպման ընթացքում 17–րդ քայլից սկսած Լևոնը սկսեց կորցնել սպիտակների իր առավելությունը ու հետագա ընթացքում փորձում էր ոչ ոքի ավարտել հանդիպումը, սակայն 58–րդ հանձնվեց։Վաղը մրցակիցները կրկին պետք է հանդիպեն, ու այդ դեպքում Արոնյանը հանդես է գալու սևերով։ Ոչ ոքի կամ պարտություն կրելու դեպքում մեր շախմատիստը դուրս կմնա մրցաշարից, իսկ հաղթանակը թույլ կտա ևս երկու հանդիպում անցկացնել։
Այլ հանդիպումների արդյունքներից հատկանշական է Թեյմուր Ռաջաբովի պարտությունը Պյոտր Սվիդլերի հետ խաղում, Կրամնիկի ոչ ոքին սպիտակներով ուկրաինացի Արեշենկոյի հետ խաղում, ու չինացի շախմատիստ Կուանգ Լիեմ Լիի հաղթանակը փորձառու Ալեքսանդր Գրիշուկի նկատմամբ։