Իմքայլականներն ԱԺ նախագիծ են բերել՝ պատգամավորական ծախսը 50000 դրամից դարձնել 250000


21:04 , 14 հուլիս, 2021

Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովն, ինչպես արդեն հայտնել էինք, կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 15-ին արտահերթ նստաշրջան կգումարի: Օրակարգում է նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Հեղինակներն են Վիկտոր Ենգիբարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, երկուն էլ «Իմ քայլը» խմբակցությունից:

Նախագծով առաջարկվում է՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «50000» թիվը փոխարինել «250000» թվով:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից»:

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափն ավելացնել՝ սահմանելով 250000 դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: