ՀՀ ժամանակավոր ավտոմեքենա ներմուծողները կա՛մ պիտի հեռանան ՀՀ–ից, կա՛մ տուգանքներ վճարեն


19:50 , 14 հուլիս, 2021

Այն քաղաքացիները, ովքեր անձնական օգտագործման նպատակով ժամանակավոր ներմուծման ընթացակարգով ավտոմեքենաներ են ներկրել Հայաստան, առաջիկայում մաքսային մարմնի հետ կարող են խնդիրներ ունենալ։


Հայաստան ներկրված ավտոմեքենաներն առանց մաքսազերծելու մասնատել են. ՊԵԿ–ի տեսանյութը
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն` ավտոմեքենաների տերերին մինչև 2021թ. սեպտեմբերի 30-ը ժամանակ տալով դրանք ՀՀ տարածքից արտահանելու և զգուշացնելով, որ հակառակ դեպքում կծագեն լրացուցիչ պարտավորություններ։

ՊԵԿ–ը հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը ՀՀ տարածք թույլատրվում է առավելագույնը 1 տարի ժամկետով:

2020 թվականի մայիսի 28-ից, սակայն, ուժի մեջ էր մտել ԵՏՀ խորհրդի որոշումը, որով, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, այդ ժամկետ երկարացվել էր մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը։ Հետևաբար, 2019-20թթ–ն ներմուծված ավտոմեքենաներն այդ ժամկետում չարտահանելու դեպքում դրանց սեփականատերերը կտուգանվեն։

Տուգանքի չափը կհաշվարկվի 2021թ–ի սեպտեմբերի 30-ի դրությամբ տվյալ ավտոմեքենայի «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարի 50 տոկոսի չափով: