«Միկան» մեկ գոլի առավելությամբ հաղթանակ տարավ «Արարատ»-ի նկատմամբ


22:03 , 17 օգոստոս, 2013

Operativ.am-ը գրում է.

 Բարձրագույն խմբի 2013/14 մրցաշրջանի առաջնության երկրորդ տուրում փոխչեմպիոն «Միկան» հյուրընկալվեց  «Արարատին»:  Հանդիպման  73-րդ րոպեին  գոլ խփեց «Միկայի» ֆուտբոլիստ Ալեքսը: Սա հանդիպման միակ գոլն էր: Խաղն ավարտվեց «Արարատ»-«Միկա»` 0:1 հաշվով:

Նշենք, որ այս խաղից հետո «Միկան» ունի 4, իսկ «Արարատը» մնաց 1 միավորով: